Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում «կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը ՀՀ վարչապետ»: «Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն կարծում եմ որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի այդ մասին»,- ընդգծեց նա: